Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Նպատակ՝
Մեդիաբացիկների ստեղծում:
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
Շնորհավորական ռադիոնյութերի ստեղծում։

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում:

Երևակայության զարգացում:

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Մեդիահմտությունների զարգացում:

Ընթացք`
Մայրենի
Պատրաստում ենք տեսանյութ մայրիկների մասին.
Ինչպիսի՞ն են մեր մայրիկները, ի՞նչ ծաղկի են նման, ի՞նչ են սիրում, ի՞նչ համ ունեն /սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին, ձայնագրում ենք/, բարեմաղթանք:
Շնորհավորական բարեմաղթանքների ձայնագրում:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա
Պատրաստում ենք ռադիո և տեսանյութեր համակարգչի մոնտաժային ծրագրով։ Կկարենք գրչատուփեր, որոնք կձևավորենք։

Նկարում ենք մայրիկների դիմանկարները։

Ես և շրջակա + մեդիա
Մայրիկիս անվան պատմությունը: Սովորողները փոքրիկ ուսումնասիրություն կանեն մայրիկների անվան նշանակության , ինչպես նաև ծագման մասին։
Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

Թղթային ու էլեկտորնային բացիկներ, նամակներ մայրիկին:

Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)

Դիմանկար՝ «Իմ մայրիկը»

Ամփոփում՝

Ակրոստիքոս մայրիկիս