Ծրագրի խնդիրները
Կրթություն կյանքով, կյանքի համար
Սաների ինքնուրույնության, ինքնաբավության ունակությունների զարգացում.
Սաների կրթության կազմակերպում զարգացնող, հիգիենիկ, անվտանգ միջավայրում.
Ուսումնական գործունեության բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

Ոչ թե դասացուցակային առարկայական ուսուցում և ինֆորմացիայի հաղորդում, այլ`
զարգացում ամենօրյա ազատ, ստեղծական, տարաբնույթ գործունեության արդյունքում.
Կենդանի շփման, սեփական փորձի միջոցով հմտությունների, կարողությունների,
գիտելիքի ձևավորում: ՏՏ միջոցների (էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ,
ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռախոս,) գործնական կիրառում:
 Էլեկտրոնային զարգացնող խաղերի, պարզագույն ծրագրերի ամենօրյա գործածման միջոցով համակարգչային գործառական հմտությունների ձևավորում.
 Ուսումնական գործընթացի արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում.
 Սաների ուշադրության, դիտողականության,կողմնորոշվելու, կենտրոնանալու,
սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների ձևավորում և զարգացում.
 Հետազոտելու, ուսումնասիրելու, սեփական հարցերի պատասխանն ինքնուրույնփնտրելու և գտնելու սովորության ձևավորում:
 Ծեսերի, երաժշտական և ազգային խաղերի, բանահյուսական նյութերի միջոցովազգային մշակույթի փոխանցում:

Ծրագրի իրականացման նպատակները
 Խոսքի (բանավոր, մեդիագիր, շարժումի լեզու, նշաններ, նկարներ, մնջախաղ,
տառաճանաչություն–գրագիտություն).
 Ստեղծագործական երևակայության զարգացում գործունեության բոլոր ձևերով.
 Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի ու գիտելիքների
ձևավորում և զարգացում, այդ թվումբույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն, բնագիտական փորձեր.  Գեղարվեստական–տեխնոլոգիական զարգացում.  Ֆիզիկական զարգացում. մարմնակրթություն.  Հետազոտական ունակությունների ձևավորում և զարգացում: Խոսքի (բանավոր, գրավոր՝ մեդիագիր, շարժումային, նշաններ, նկարներ, մնջախաղ), ստեղծագործական երևակայության զարգացում. o Խոսքը լսելու, հասկանալու, արձագանքելու, համապատասխան դրսևորում ցուցաբերելու ունակությունների զարգացում. o Հարցը հասկանալու, հարցին հարցի սահմաններում ճիշտ, հակիրճ պատասխանելու ունակության ձևավորում. o Առաջադրանքը լսելու (կարդալու), հասկանալու և այն կատարելու կարողության ձևավորում. o Զրուցելու, նկարագրելու, բնութագրելու ունակությունների ձևավորում. o Հատված–նախադասություն–բառ–հնչյուն-տառ շղթայի հասկացությունների, հեգելու կարողության ձևավորում երգերի, ծափխաղերի, հաշվերգերի և այլ միջոցներով. o Գրագիտություն՝ իրական գործառական անհրաժեշտությունից բխող գործունեության արդյունքում (ուսումնական նախագծերի իրականացում, տեղեկաատվություն փոխանցելու կամ ստանալու, ուսումնական նյութ ստեղծելու և այլ գործառույթների իրականացում, անհատական մեդիաայբբենարանների ստեղծում՝որպես ուսումնական նյութ. o Տոների, ծեսերի, ամենամսյա ստուգատեսի իրականացում. o Թատրոն-խաղը (խաղ, մնջախաղ, տիկնիկային և այլ ներկայացումներ)՝ որպես ընդհանուր զարգացման միջոց. o Տեխնոլոգիան՝ նկարչություն, ծեփ, քանդակ՝ սաների ինքնարտահայտման, ինքնադրսևորման միջոց, նկարը՝ հաղորդակցման լեզու. Խոսքի զարգացում գործունեության բոլոր ձևերով, աղայանական և ռոդարիական մեթոդների և հնարքների կիրառում: Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի և գիտելիքների ձևավորում և զարգացում ուշադրության կենտրոնացում. o Ուսուցման, զարգացման իրականացումայն կապելով սաների առօրյա
կենսագործունեության հետ.
o Հիշողության զարգացում, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ
(առջևետև, տակ–վրա, աջ–ձախ, երեկ–այսօր–վաղը, օրվա պահերը…).
o Տարածության և ժամանակի մասին պատկերացումների ձևավորում.

Խմբավորում ըստ հատկանիշների.

o Չափումներ կատարելու հմտությունների ձևավորում և զարգացում.
բանավոր հաշիվ.
o Առարկաների խմբին առարկա ավելացնել–պակասեցնել
o Համեմատում. առարկաների, մեծությունների , պատկերների, խմբերի համեմատություն
o Ամբողջի, մասի գաղափար.թվաբանական գործողություններ կատարելու հմտությունների ձևավորում
o Բնության, շրջակա միջավայրի և կենդանիների խնամքի և պահպանության փորձի, մշակույթի ձևավորում.
o Ծանոթացում պարզագույն երկրաչափական մարմիններին և պատկերներին:
Գեղարվեստական–տեխնոլոգիական զարգացում

o Ամնենօրյա երաժշտական գործունեություն
o Առավոտյան ծես՝ ամբողջական, ինտեգրացված ուսուցման միջոց
o Կերպարվեստ, քանդակ, ծեփ ամեն օրառանց «ուսուցողական» միջամտության, ազատ, ստեղծագործական միջավայրում o Ծեսերի, տոների, տոնակատարությունների, ստուգատեսների իրականացումը սաներիզարգացման կազմակերպման, ուսումնական նյութի փոխանցման միջոց o Ստեղծագործում ՏՏ միջոցներով
Ֆիզիկական զարգացում. մարմնակրթություն

o Սաների մարզական գործունեության կազմակերպումը իրականացվում է
որպես մարմնակրթական մատծողության (մշակույթի) ամբողջական համակարգ.
o Ամենօրյա ֆիզիկական գործունեություն
o Մարմնամարզություն
o Լողուսուցում. ամառային մանկական լողափին, փակ լողավազանում
o Մարզական խաղեր.
o Ազգային – ծիսական, բակային, երաժշտական խաղեր.
o Պար–պլաստիկա.
o Մարմնի հիգիենա:
Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
Նախապատրաստական դասարանում օգտագործվող ուսումնական նյութի
բովանդակությունը բխում է կրթահամալիրի զարգացման ծրագրից:
Ուսումնական նյութը
Բարձրաճաշակ է, դասական.
Զարգացնում է սաների լեզվամտածողությունը, աշխարհաճանչողությունը.
Նպաստում է սաների ստեղծագործական երևակայության զարգացնմանը.
Համապատասխանում է սաների տարիքային առնձնահատկություններին,
հետաքրքրություններին, մտավոր ունակություններին.
Նպաստում է սաների ստեղծագործական երևակայության զարգացմանը, ստեղծական
աշխատանքով զբաղվելու կարողության ձևավորմանն ու զարգացմանը.
Կրթահամալիրի կայքն ու ենթակայքերն օգտագործվում են որպես ուսումնական միջավայր.
Բացառվում է ուսումնական նյութի պասիվ անգիր ուսուցումը:
Դասարանի ղեկավարը ՝ դասվար (դասավանդող)
Ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
Դասարանի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման
պատասխանատուն է:

 Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ տանը և դպրոցումհամացանցին միացված համակարգիչ, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.
 Ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին.
 Տեխնիկապես գրագետ է՝ ազատորեն օգտվում է ՏՏ միջոցներից, դրանք կիրառում է
աշխատանքում, առօրյայում.
 Ունի անհատական ուսումնական բլոգ և ակտիվ վարում է այն.
 Համացանցի, բլոգի, skydrive-ի, hօtmail –ի,
սոցցանցերի միջոցով կազմակերպում է ծնողական կրթություն,
 Ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում, տարածում է
տեղեկատվություն կրթահամալիրի մասին.
 Տիրապետում է նվազագույնը մեկ օտար լեզվի.
 Երգում է. պարում է. լողում է. ստեղծագործում է.
 Հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում,
թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).
 Մասնակցում է կրթահամալիրի Ուսումնական օրացույցով նախատեսված
ստուգատեսներին, փառատոներին, ճամփորդություններին.
 Առնըվազն մեկ օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը.
 Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը տեղադրում խմբի էջերում կամբլոգում, հրապարակում դպրոցի կայքում.
 Սանի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն է.
 Ուղղորդում է սանի գործունեությունընպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը, հետաքրքրում է, շահագրգռում, ոգևորում, խրախուսում է սաներին, մղում ավելին անելու. օգնում է սանինբացահայտելու իրողջ ներուժը : Խրախուսում է գնալ այնքան հեռու, որքան թույլ են տալիս նրա
անհատական հնարավորություններն ու ճանաչողական զարգացումը` դրանով
նպաստելով նրա առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա
կայացմանը. Սանը միշտ համոզված է, որ իրեն հասկանում են և գնահատում, որ
ինքը հարմարավետ միջավայրում է:
Հարգում է սանի ազատությունը և արժանապատվությունը.
Դասվարը տիրապետում է բոլոր այն հմտություններին և կարողություններին,
որոնք ձևավորվում և զարգացվում են նախակրթարանում:
Դասվարի գործառույթները

Դասարանի գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն դասվարն է.
Դասվարի գործունեությունը համակարգվում է համապատասխան կարգով, նրան
մեթոդական աջակցություն է ցուցաբերում տնօրենը, ծրագրի համակարգողը.
Դասվարը
Ունի համացանցին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի գրադարանի հնարավորություններից.
Ծրագրի համակարգողի և մասնագետների աջակցությամբ որոշում է ուսումնական
պարապմունքների բովանդակությունը, կազմում աշխատանքային նախագիծ(ամսական, օրական կամ շաբաթական), ստեղծում ուսումնական նյութեր, ապահովում
նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր.
Պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվատանգության,
միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու, սովորողի ինքնուրույն
գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և
ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու
համար:
Դասվարի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է Skydrive-ում և դաստիարակի անձնական բլոգում.
Դասվարն իր բլոգում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը , որտեղ նշում է
անհրաժեշտ ուսումնական տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական նյութերը և նախապատրաստում դրանք հաջորդ օրվա գործունեության համար, անհրաժեշտության դեպքում համացանցային համապատասխան էջի հղումն է տալիս, օրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը:
Սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ,
նպաստում նրա մանկավարժական կրթությանը, սովորողի գործունեության մասին
տրամադրում ամբողջական տեղեկություններ, ծնողին մասնակից դարձնում
դասարանի գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, նյութական
միջավայրի բարելավմանը: