Օրը` հոկտեմբերի 20

Ժամը` 10:05-11:00

Վայրը` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Համագործակցելու, խմբում աշխատելու, իրար լսելու, իրարից սովորելու, իրար օգնելու կարողությունների զարգացում
  • Վերլուծական, քննադատական կարողություններ
  • Բանավոր համրանք
  • «Վաճառող- գնորդ» խաղ- դասի կազմակերպում

Կազմակերպումը և ընթացքը`

Արևմտյան դպրոցում կազմակերպել մաթեմատիկայի բանավոր խաղ-դաս

Դասարանը բաժանել խմբերի

Ա խումբ- գնում- վաճառում ենք մրգեր, բանջարեղեն(զանգված)

Բ խումբ- գնում- վաճառում ենք կտորեղեն, թելեր(մետր, սանտիմեր)

Գ. Խումբ- ժամացույց- խնդիրներ ժամացույցի հետ կապված(ժամ, րոպե, վայրկյան)

Դ. Խումբ- «Ուրախ չափումներ» (չափում ենք մեր շրջապատում հանդիպող իրերը)

Ե խումբ- Հավաքում  ենք «Կուբիկ-ռուբիկ » գլուխկոտրուկ-խաղը

Արդյունքը`

Արդյունքը կներկայացնենք տեսաֆիլմի և ֆոտոշարի միջոցով: