Մասնակիցներ՝ 3․2 դասարան

Մեկնում՝ Յ․Բախշյան այգուց սեպտեմբերի 1-ին, 10:00-ին

Վերադարձ՝ 16:00

Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույքի վանք

Պատասխանատուներ՝ Ծաղիկ Գասպարյան, Միլենա Մկրտչյան

Խորհրդատու հայրենագետ՝ Սոնա Փափազյան

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը, տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր, ծանոթանալ Կոտայքի մարզի կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս, լուսանկարչական ապարատ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Մեկնողները անպայման իմանում են Մեղրաձորի առասպելը, Թեժառույք վանքի մասին տեղեկություններ/չիմացողներ չլինեն/

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում 

Ճամփորդական ուղեցույց

Քարտեզ

Եղանակը