Ամսաթիվ՝ 03.09.2021թ.
Դասարան՝ 2․2
Սովորողների թիվ՝ 24
Պատասխանատուներ՝ Ծաղիկ Գասպարյան, Անի Բոստանչյան
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝
16:30, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝
Երևան- Չարենցավան-Հրազդան-Սևան-Երևան
Կանգառներ`
Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա լիճ
Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»


Օրակարգ՝
11։00՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի եկեղեցի. ներսում՝ երգ /«Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ»/
11:30՝ բուսաբանական այգի /նախաճաշ/
12:30՝ բարձունքի հաղթահարում, քայլք դեպի Մաշտոցներ
13։30՝ միջավայրի խնամք
14։00՝ ժամանում քաղաքային լողափ
15։00՝ վերադարձ


Նպատակը և խնդիրները՝

Գիտելիքի օրը՝ բաձունքին

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական փուլ՝

միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • լողազգեստ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփում

  • Տեսանյութ, ռադիոլուր

Խորհրդատու հայրենագետ՝ Սոնա Փափազյան